AM
28 Նոյեմբեր 2025 - 08:38 AMT

Երիցյան․ Արցախի թեմի առաջնորդի՝ Փաշինյանի հետ հանդիպելը, խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում

Արցախցիների մի մասի շրջանում դժգոհություն է առաջացրել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրել է․ «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։

Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։

Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է։ Տեր Վրթանես, գնա ապաշխարվիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից»։

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրել է․ «Արցախից բռնի տեղահանվածներ ջան, եթե այսօրվանից հետո որևիցե մեկին` լինի հասարակ քաղաքացի, կամ բարձրաստիճան շարքերից տեսա Վրթանես սրբազանի հետ ինչ-որ հանդիպման, ապա հիմնավոր կասկածներ կունենամ ձեր նիկոլապաշտ լինելու մեջ»։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրաքորոշումը։