Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է միաբանների ժողովը, որի ընթացքում հոգևորականները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ եկեղեցու շուրջ ծագած զարգացումների վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը։
Ժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանների կարգալուծության հարցը քննարկման առարկա չի դարձել, քանի որ այդ թեման չի գտնվում միաբանների իրավասության սահմաններում։ Այդ մասին հայտնել է Հայր Անանիան։
Միաբանների վերջնական դիրքորոշումները կհրապարակվեն ավելի ուշ։
Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։






