AM
28 Նոյեմբեր 2025 - 13:51 AMT

Տեր Վրթանես. Եթե դրածո կաթողիկոս լինի, Սփյուռքի թեմակալ առաջնորդները, ես և քահանաների մեծ մասը չենք ենթարկվի

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելը

«Մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքի թեմակալ առաջնորդները, եթե անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը ձերբակալվի, չեն ենթարկվի։ Առավել ասեմ՝ Հայաստանի քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին, այդ թվում ես որպես եկեղեցական»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, հակաեկեղեցական բռնաճնշումներն ուղղորդվում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իլհամ Ալիևի և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի կողմից։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը պատահական չեն»,–ասել է նա՝ հավելելով, որ իրենք մեր եկեղեցու նվիրյալ եպիսկոպոսներն ու արքեպիսկոսպներն են։

«Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվի բանտում լինելու պայմաններում անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության և առավել ևս իշխանությունների հակասահմանադրական միջամտությանը։

Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր կառավարությունում եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ ընդունում։ Իհարկե, ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինքը որպես շարքային հավատացյա՞լ է մատնիչ դավաճան Ստեփան Ասատրյանին դեռևս Հովհաննավանքում թույլ տալիս, որ ինքնիրավչությամբ զբաղվի»,–ասել է նա։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումները պատահական չեն։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։