AM
29 Նոյեմբեր 2025 - 11:16 AMT

Կարապետյանը 19 հայցադիմում է ներկայացրել՝ իր հասցեին հնչած զրպարտությունները հերքելու պահանջով

Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորումից հետո՝ վերջին հինգ ամիսների ընթացքում, 19 հայցադիմում է ներկայացրել ՀՀ տարբեր դատական ատյաններ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված այն տեղեկությունները, որոնք համարում է զրպարտություն, ինչպես նաև ներողություն խնդրել վիրավորանքի համար։

Բոլոր գործերով նա բարձրացրել է բարոյական փոխհատուցման հարց՝ հիմնականում 9 միլիոն դրամի չափով, հայտնում է «Փաստինֆոն»։

ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյան դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։

Առանձին հայց ներկայացվել է նաև ՔՊ կուսակցության դեմ։

Ընդ որում, որոշ անձանց նկատմամբ Կարապետյանը մի քանի հայց է ներկայացրել։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։