AM
25 May 2002 - 16:56 AMT

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԿԿԱՅԱՆԱՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Թուրքական աղբյուրների տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 25-ին Ստամբուլում, որտեղ անց է կացվելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների հոբելյանական վեհաժողովը: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաեւ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ հանդիպումը: Հիշեցնենք, որ երկու պետությունների ղեկավարների բանակցությունների անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների Պրահայում վերջերս կայացած հանդիպման ընթացքում: նշենք, որ հանդիպումը ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Քիշնեվում, ուր երկու նախագահները մտադիր էին ժամանել ԱՊՀ պետությունների ղեկավարների վեհաժողովին մասնակցելու նպատակով: Սակայն, վեհաժողովը, որը պետք է կայանար մայիսի վերջին, տեղափոխվել է հոկտեմբեր: Այդ պատճառով, պաշտոնական Բաքուն հանդես է եկել հանդիպումը արագացնելու նախաձեռնությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: