AM
15 June 2009 - 13:30 AMT

ՀՀ ավագ դպրոցներում 200 դասավանդողներ որակավորման բարձրացման դասընթացներ կանցնեն

Հունիսի 16-ին Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում կկայանա ավագ դպրոցների օտար լեզուների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների պաշտոնական բացումը:

Վերապատրաստման դասընթացները, որոնք անցկացնում է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Կրթական ծրագրերի կենտրոնը, կանցնեն 200 ուսուցիչներ Հայաստանի 10 մարզերից:

Դասընթացները կանցկացվեն երեք ուղղությամբ` օտար լեզու եւ մեթոդիկա, թեստավորման մեթոդիկա, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ: