AM
30 June 2003 - 18:53 AMT

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ՀՈՒԼԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԹԵԺ» ԿԼԻՆԻ

Հուլիսի 2-5-ը Հայաստան կայցելի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան: Նրա ավելի վաղ արված հայտարարությունների համաձայն, Երեւանում նա ծրագրում է քննարկել Հայաստանի եւ ԵվրԱսՏԸ-ի դիրքորոշումների մերձեցումը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության համաձայն, սպասվում է նաեւ Կանադայի Խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի անդամների այցը Երեւան (հուլիսի 3-7-ը): Իսկ հուլիսի 6-8-ը Հայաստան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի (ԱԳՈ-ի) խումբը: Հուլիսի 9-10 սպասվում է նաեւ Եվրամիության քաղաքական ղեկավարների «եռյակի» այցը Հունաստանի, Իտալիայի եւ Դանիայի (որոնք նախագահել են, նախագահում են եւ կնախագահեն Եվրամիությունում) արտգործնախարարների կազմով: