AM
24 May 2002 - 18:40 AMT

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների հերթական հանդիպումը կկայանա հունիս-հուլիս ամիսներին Սանքտ-Պետերբուրգում: Այդ մասին հաղորդել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միոնովը: Նրա խոսքերով, «Կովկասյան քառյակի» երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: