AM
24 May 2002 - 18:41 AMT

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Այսօր Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը ստորագրել են հայտարարագիր, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները «կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ճկունություն եւ կառուցողական մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Փաստաթղթում հաստատվում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի պատրաստակամությունը «աջակցություն ցույց տալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: