Հունիսի 26-ին Երեւանում Արամ Խաչատրյանի անվան համեգասրահում գերմանացի ջութակահարուհի Անյա Լենհերը ելույթ կունենա Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Պյեր-Դոմինիկ Պոնելյայի (Գերմանիա) ղեկավարությամբ:
Կհնչեն Տիգրան Մանսուրյանի կոնցերտ վիոլոնչելի համար N2-ը, Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա N5-ը սիմֆոնիկ մեծ նվագախմբի, քամանչայի եւ զանգերի համար եւ «Նվիրում Մեծարենցին» Աշոտ Զոհրաբյանի կամերային նվագախմբի համար:
Համերգը կազմակերպվել է ի պատիվ Մանսուրյանի եւ Տերտերյանի: 2009-ին նշվում է Տիգրան Մանսուրյանի 70-ամյակը եւ Ավետ Տերտերյանի 80-ամյակը: