Տեղական ժամանակով ժամը 12:35-ին Երեւանում երկրաշարժ է տեղի ունեցել: Pan ARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում երկրաշարժի փաստը հաստատել են: Այս պահի դրությամբ երկրաշարժի ուժը, մագնիտուդն ու էպիկենտրոնը ճշտվում են: