«Մելտեքս» ընկերությունը, որը հիմնադիրն է եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության, մտադիր է սեփական թերթ հրատարակել: Այդ թերթի համար կգրեն այն լրագրողները, որոնք աշխատում էին հեռուստակայանի լուրերի ծրագրում: Թերթը կկոչվի «Այբ-Ֆե»` այնպես, ինչպես կոչվում էր ծրագիրը: Ինչպես հաղորդել է արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, համապատասխան դիմումի հանձնումից արդեն 10 օր անց, թերթը գրանցվել է: ( Ըստ օրենքի թերթի գրանցման մասին հարցը պետք է լուծվի 30 օրվա ընթացքում:)
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: