AM
22 May 2002 - 17:38 AMT

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՏԱՃԱՐ

Մայիսի 24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վանաձորում` Հայաստանի իր նշանակությամբ երրորդ քաղաքում, կօրհնի հողը, որի վրա պետք է կառուցվի նոր տաճարը: Նախագծի հեղինակն է` երեւանցի ճարտարապետ Ռուբեն Ազատյանը: Տաճարի բարձրությունը կկազմի 36 մետր, երկարությունը` 27 ու կես մետր, իսկ լայնությունը` 21 մետր: Տաճարում տեղադրված նստարանների վրա միաժամանակ կկարողանան տեղավորվել 600 մարդ: Ենթադրվում է, որ տաճարը կկառուցվի մեկուկես տարվա ընթացքում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: