AM
22 May 2002 - 17:36 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՆԱ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՈՉ ՌՈՒՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՓԱՍՏԵՐՈՎ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող` Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը այցելել է երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը: Ելույթ ունենալով ուսանողների եւ դասախոսների առջեւ` նա հայտարարել է, որ վերջին ժամանակներս Կուբանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ընդգծել է, որ խտրականությունը, Կրասնոդարի երկրամասում ապրող ոչ ռուս բնակչության նկատմամբ, վրդովիչ է եւ անթույլատրելի: Միրոնովը նշել է, որ այսպես կոչված ապօրինի միգրանտների բռնագաղթի հետ կապված հիմնախնդիրը ոչ մի հիմք չունի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: