AM
23 June 2009 - 10:31 AMT

Ավտովթարից զոհվել են «Որոգայթ» սերիալի երկու դերասաններ

Հունիսի 22-ին, ժամը 23.50-ին ավտովթարի հետեւանքով զոհվել են «Որոգայթ» սերիալի (Շանթ հեռուստատեսություն) երկու դերասաններ Արամ Միսկարյանը (Գարիկ) եւ Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր): Գեղամ Ղանդիլյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին Արմավիր-Էջմիածին մայրուղու 15-րդ կմ-ում:

Ինչպես ասվում է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1973 թ. ծնված Արամ Միսկարյանը եւ Գեղամ Ղանդիլյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւոր Էդգար Տեր-Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Կատարվում է նախաքննություն: