AM
22 May 2002 - 17:35 AMT

ՖԻՖԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ 101-ԵՐՈՐԴ ՏԵՂՆ Է ԳՐԱՎՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 101-երորդ տեղն է գրավում աշխարհում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին են վկայում ՖԻՖԱ-յի ամենամսյա վարկանիշի տվյալները: Նշենք, որ մի ամիս առաջ հայկական ֆուտբոլի հավաքականը գրավում էր 99-րդ տեղը: Նախկին դիրքերը կորցնելու հիմնական պատճառը, մասնագետների կարծիքով, այն է, որ Հայաստանի հավաքականը վերջերս չի մասնակցել որեւէ մրցումների կամ ընկերական հանդիպումների, ինչը թույլ է տվել մյուս թիմերին առաջ անցնել: Իսկ գլխավորում են աշխարահի ուժեղագույն թիմերի ցուցակը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ` Ֆրանսիայի ֆուտբոլիստները: Աշխարհի լավագույն թիմերի տասնյակում են` Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Հոլլանդիայի եւ Հարավսլավիայի հավաքականները: Նշենք նաեւ, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշի համաձայն Հայաստանի հավաքականը գրավում է 47-րդ տեղը Եվրոպայում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: