AM
22 May 2002 - 17:41 AMT

«ԱՄՆ-Ը, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՋՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան չափազանց հաջող են համագործակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Կոնդոլիզա Ռայսը խոսել է այս մասին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եվրոպական երկրներ եւ Ռուսաստան կայանալիք այցին: Ինչպես հաղորդում է “ՄԵԴԻԱՄԱՔՍ” գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի լուծման համատեղ որոնումը ԱՄՆ-ի` իր եվրոպական գործընկերների եւ Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցության օրինակներից է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: