Մայիսի 27-ին Լյուցերնում կկայանա Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը, որում կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկուցողի նշանակման հարցը: Զեկուցողի թեկնածությունը կհամաձայնեցվի Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի հետ: Զեկուցողը կայցելի տարածաշրջան եւ տեղում կծանոթանա իրավիճակին: Այնուհետեւ նա կնախապատրաստի հատուկ զեկույց, որը կներկայացնի Խորհրդարանական վեհաժողովին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: