AM
25 June 2009 - 14:49 AMT

Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վ.Բրյուսովի անվան համալսարան

Viva-Cell-MTC ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր այցելել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, որտեղ ելույթ է ունեցել «Viva-Cell-MTC, բիզնես, որն առաքելություն ունի» թեմայով դասախոսությամբ: Դրանից առաջ Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է համալսարանի ռեկտորի, դասախոսական կազմի, տարբեր ֆակուլտետների շրջանավարտների եւ ուսանողների հետ:

Գլխավոր տնօրենն ունկնդիրներին լուսաբանել է Viva-Cell-MTC ընկերության գործունեության հիմունքները` ուշադրություն դարձնելով ընկերության ներքին կառուցվածքին եւ աշխատակազմին: Նա նաեւ նշել է բիզնեսի ոլորտում նորարարությունների կարեւորությունը:

Ռալֆ Յիրիկյանն իր այցը լեզվաբանական համալսարան բացատրեց նրանով, որ յուրաքանչյուչ ընկերություն լեզուն կրողների կարիք ունի, առանց որոնց անհնար է շփումը, հետեւաբար անհնար է ընկերության նորմալ գործունեությունը,- ընդգծել է Յիրիկյանը: