AM
20 May 2002 - 18:26 AMT

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՏՆՎՈՒՄ Է 45-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Այդ մասին, Հանրային հեռուստատեսությամբ այսօր կազմակերպված Երեւան- Մոսկվա-Լոս Անջելես հեռուստակամրջի ընթացքում, հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պետության ղեկավարի խոսքերով` ժողովրդավարական բարեփոխումներն արդեն թույլ են տալիս ներգրավել ներդրումներ: Կապիտալի ներգրավմանը նպաստում է նաեւ Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված` կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ ծրագրի եւ Զարգացման հայկական գործակալության արդյունավետ գործունեության իրականացումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: