Այսօր Եր-անում, ՀՀ Վարչական Դատարանում կայացել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սակունցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատական նիստը : Հայցի համար պատճառ է հանդիսացել Լոռու մարզի պարտադիր զինծառայության ենթակա զինակոչիկների թվի, զորակոչի մասինզինակոչիկներին տրված ծանուցման, տարկետում ստացած զինակոչիկների թվի, «Ալընտրանքային ծառայության» անցնելու համար դիմած զինակոչիկների թվի, զորակոչից խուսափելու համարդտախազություն ուղղարկված գործերի թվի մասին տեղեկություններ տրամադրելուց ՀՀ պաշտպանության նախարարության հրաժարվելը:
Դատական նիստի ընթացքում, այն բանից հետո, երբ Արթուր Սակունցը հրապարկել էր իր պահանջները, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նարինե Կարապետյան հաղորդել է, որ զինակոչիկների թվի մասին տեղեկությունները համարվում են ծառայողական գաղտնիք եւ ենթակա չեն հրապարկման: Ինչ վերաբերում էմնացած չորս կետերին, ապա Նարինե Կարապետյանը դրանց վերաբերյալ տեղեկություններ Արթուր Սակունցին տրամադրել է անմիջականորեն դատարանի դահլիճում:
Արթուր Սակունցը հանել է մեղադրանքներն այդ կետերի առնչությամբ եւ հայտարարել, որ անմիջապես դատարանի դահլիճում գրավոր ձեւով պատասխան ստանալուց հետո նա մասամբ բավարարված է:
Դատարանը վերջնական որոշում կկայացնի 2009 թվականի հուլիսի 10-ին: