Եթե մի օտարերկրացի Մինաս Ավետիսյանի աշխատանքների հետ ծանոթության նպատակով այցելի Ազգային պատկերասրահ, ապա նկարչի գործերի ցուցադրումը ոչ մի տպավորություն չի թողնի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:
«Հայկական թանգարաններում Մինաս Ավետիսյանի աշխատանքները բավականին անհաջող են ներկայացվում, եւ դա թույլ չի տալիս ամբողջությամբ կարծիք կազմել նկարչի մասին», – ասել է ֆլորենտացի արվեստագետ Ֆրանչեսկո Գալոն: