Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանության ընթացքում ուսանողների մեծամասնությունը, անկախ աշխատանքի որակից, երեք են ստացել: Բացի դրանից, ուսանողները զրկված են բողոքարկելու իրավունքից:
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կարդում է հանձնաժողովը կան նրա անդամներից որեւէ մեկն ուսանողների կուրսային աշխատանքները դրանք գնահատելուց առաջ, կուրսային աշխատանքների գնահատման հանձնաժողովի ներկայացուցիչ Արամ Վարտիկյանը հայտարարել է, որ ոչ ոք այդ աշխատանքները չի կարդում: Այն հարցին, թե ինչպես են գնահատվում կուրսային աշխատանքները, Վարտիկյանն ասել է. «Դա ձեզ չի վերաբերում»:
Մեկնաբանություններից զերծ է մնացել նաեւ ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:
Սակայն ԵՊՀ հասարակայության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Կարեն Գրիգորյանը հաղորդել է, որ դա իրավունքների բացահայտ խախտում է, որոնց համաձայն հանձնաժողովի ներկայացուցիչները պաշտպանություից առաջ պարտավոր են ծանոթանալ ուսանողների աշխատանքների հետ: «Ոչ ոք լիազորված չէ ինքնուրույն գնահատել կուրսային աշխատանքը, հատկապես երբ այն չի կարդացել»,- նշել է նա: