AM
27 June 2009 - 13:39 AMT

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին ներկայացվել է 11 ժամապավեն

Հուլիսի 12-19 Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին ներկայացվել է 11 ժամապավեն:

Զանազան երկրներից ժամանած 6 մասնագետներից բաղկացած ժյուրին, որի մեջ մտնում են ռեժիսոր Կոայո Օգուրին (Ճապոնիա), Համբուրգյան կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը (Գերմանիա), կինոպրոդյուսեր Պակո Պոշը (Իսպանիա), դերասան-սցենարիստ Էրիկ Պողոսյանը (ԱՄՆ), ռեժիսոր Նանա Ջորջաձեն (Վրաստան) եւ դերասանուհի Արսինե Խանջյանը (Կանադա), կորոշի 11 ֆիլմերի մրցութային ճայատագիրը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված են «Աշուն» (Օզչան Ալփեր, Թուրքիա), «Հանգստացիր եւ հաշվիր մինչեւ 7» (Ռամտին Լավաֆուրի, Իրան), «Կույր խոզ, որն ուզում է թռչել» (Էդվին, Ինդոնեզիա), «Բրոդվեյի արքայազնը» (Շոն Բեյքեր, ԱՄՆ), «Քերծվածք» (Միծայիլ Ռոսայ, Լեհաստան), «Մեկուկես սենյակ» (Անդրեյ Ռժանովսկի, Ռուսաստան), ինչպես նաեւ համատեղ արտադրության «Հանգստացիր», «Աղջնակը», «Ուրիշ ափ», «Օպիումի պատերազմ» եւ «Պալադինին փնտրելիս» ֆիլմերը: