AM
29 June 2009 - 09:38 AMT

Երեւանում հուլիսի 1-ին տեղի կունենա ՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը

Հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակում տեղի կունենաՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը: Միավորված ազգերի կազմակերպության ազգային կամավորներ ծրագրի նպատակն է տեղի երիտասարդ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները համատեղել ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված համեմատական առավելության հետ` արդյունավետ պայմանագրային հնարավորության միջոցով:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի հաղորդագրության մեջ, սա տեղի երիտասարդության համար եզակի հնարավորություն է աշխատել ՄԱԿ-ի հովանու ներքո, այսպիսով դառնալով փոփոխությունների արժեքավոր գործակալներ:

Հաստատվելու է ՄԱԿ-ի երկու կարգ` ՄԱԿ-ի ազգային մասնագետներ (որոշակի աշխատանքային փորձ ունեցող 25 տարեկանից բարձր անձինք) – ՄԱԿ-ի ազգային համայնքային փոխանակման աշխատողներ (21 տարեկանից բարձր միջնակարգ – համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող անձինք):

Ընտրված կամավորները վճարվելու են իրենց ընդունող հաստատությունների կողմից – օգտվելու են միջազգային ապահովագրական սխեմայից: