AM
29 June 2009 - 11:35 AMT

Մոսկվայում կայացել է Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունեցել հունիսի 19-28-ը, կայացել է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Մոսկովյան հանդիսատեսին ներկայացվել են «Վավերագրողը», «Կոնդը», «Վերջին կայարանը», «Սահման», «Պոետի վերադարձը», «Սպիտակ քաղաքը» եւ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմերը:

«Սահման» ֆիլմը ցուցադրվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնում հունիսի 22-ին փառատոնի հետահայաց ֆիլմերի ցուցադրության բացման արարողության ժամանակ, որին ներկա էին տարբեր երկրների անվանի կինեմատոգրաֆներ: