AM
29 June 2009 - 17:11 AMT

Չեղյալ են հայտարարվել Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգները Թեհրանում

Հուլիսի 1-3 Թեհրանում ծրագրված Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգները չեղյալ են հայտարարվել: Ելույթները չեղյալ հայտարարելու պատճառ են դարձել Իրանում շարունակվող հուզումները, որոնք տեղ են գտել Իրանում հունիսի 12-ին կայացած Իրանի նախագահի ընտրություններից հետո:

Նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ծրագրում էր իրանցի երաժիշտ Մահյար Մորադիի մասնակցությամբ կատարել Չայկովսկու N1 համերգը դաշնամուրի համար: