AM
18 May 2002 - 13:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ կկայանա մոտ ժամանակներս: Այդ մասին տեղեկացնելով լրագրողներին` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ամսաթիվ չի նշել: Նրա խոսքերով` հանդիպման վայրի եւ ժամկետների հարցը ճշգրտվում են դիվանագիտական ուղիներով: Մեկնաբանելով նախագահների անձնական ներկայացուցիչներ` Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի միջեւ Պրահայում կայացած բանակցությունները` Հայաստանի ղեկավարը նշել է, որ «գործընթացը դեռ նոր է սկսվել եւ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գնահատական տրվի դրան»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: