Ցվետանա Պասկալեւան արժանացել է Կարպիս Փափազյանի մրցանակին, որը շնորհում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Վավերագիրը մրցանակին արժանացել է արցախահայության պայքարի անկեղծ ու ամբողջական լուսաբանման քաջության ու Հայաստանին անմնացորդ նվիրվածության համար:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Արարողության ընթացքում տեղի կունենա Ցվետանա Պասկալեւայի «Իմ թանկագին ողջեր – մեռածներ» ֆիլմի ցուցադրում: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կհնչի Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը: