AM
17 May 2002 - 18:57 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՆԻԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ

Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Ռոլանդ Շառոյանը դիմել է իր թուրք գործընկերոջը կոչով` հնարավորություն տալ ստեղծելու յուրահատուկ «մշակութային միջանցք» դեպի Անիի փլատակները, որը եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: (Անին գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանի անմիջական հարեւանությամբ): Այդ հարցը կքննարկվի նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում, որը կկայանա թուրքական Անթալյա քաղաքում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: