Առաջիկա «Ոսկե ծիրան» VI Միջազգային փառատոնի շրջանակներում կկայանան համատեղ կինոարտադրության վերաբերյալ 2 տարածաշրջանային ֆորումներ:
Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնեց փառատոնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ֆորումին մասնակցող ռեժիսորներն այս տարի դրամական մրցանակներ չեն ստանա:
«2 տարածաշրջանային ֆորումների նախագծերի շնորհանդեսին ներկա կլինեն կինոնախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող զանազան հիմնադրամների ներկայացուցիչներ»,- ասաց Սուսաննա Հարությունյանը: