«Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնին կնվիրաբերի Իրանի պատմության, արվեստի, հարեւան երկրների հետ պատմական եւ մշակութային առնչությունների մասին պատմող 55 գիրք:
«Դա ոչ միայն կարեւոր, հետաքրքիր գրքերի հավաքածու է, այլ նաեւ ավստրիական արեւելագիտության հետ կապերի հաստատում»,- նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Իր հերթին «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպության ներկայացուցիչ Պետեր Շնայդերն ասել է. «Մենք կփորձենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը կայանա եւ խորանա»:
«Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տարբեր երկրներում: Կազմակերպության մասնաճյուղերը գործում են Կահիրեում (Եգիպտոս), Ստամբուլում (Թուրքիա), Թեհրանում (Իրան) եւ Քաբուլում (Աֆղանստան):
Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, որը «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությանը շնորհակալագիր հանձնեց: