«Երեւանում ջերմաստիճանը երբեք չի հասել 45 աստիճանի: Երեւանում վերջին 3 տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +41.6 աստիճան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի օդերեւութաբանական ծառայության աշխատակից Նատալիա Դիշարյանը` մեկնաբանելով ասեկոսեներն այն մասին, որ Երեւանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 45 աստիճան:
Հայաստանի օդերեւութաբանական ծառայության տվյալներով, մինչեւ հուլիսի 5 երեւանում սպասվում է ջերմաստիճանի անկում մինչեւ +30:
Հուլիսի 1-ին սպասվում է +32-34 աստիճան ջերմություն, հուլիսի 2-ին` +30-32 աստիճան եւ այլն: