Առաջնորդվելով կառավարման համակարգում ՀՀ կառավարության հռչակած տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների լայնածավալ ներդրման ու կիրառման, ինչպես նաեւ ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման ու ծախսերի կրճատման անհրաժեշտությունից, ծառայությունում նախաձեռնվել է մեծածավալ ծրագիր: Այդ մասին հաղորդում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում ավտոմատացվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը եւ հաշվառումը, ինչը նպաստել է ժամանակի եւ միջոցների խնայմանը: Մասնավորապես` մտից եւ ելից փաստաթղթերի գրանցումը եւ դասակարգումը, փոստային առաքման ցուցակների գեներացումը, վերադարձված ծրարների գրանցումը, հաշվետվությունների եւ վիճակագրության ստացումը: Հեշտացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ուղարկվող հարցումների համակարգը: Ծառայության արխիվի արդյունավետ կառավարման նպատակով ստեղծվել է վարույթների էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս ցանկացած գործ գտնել վայրկյանների ընթացքում:
Նշված նպատակներին հասնելու համար ծառայության, ներառյալ մարզային բաժինները, յուրաքանչյուր ծառայողի տրամադրվել է անհատական համակարգիչ, էապես հզորացվել է ծառայության սերվերային համակարգը: Հարկ է նշել, որ ավտոմատացման գործընթացում էական խնդիր է հանդիսանում պետական այլ հիմնարկների հետ էլեկտրոնային համակցումը:
Բացի այդ, ծառայությունում ներդրվում է հարցումների ավտոմատ համակարգ, որի միջոցով հարկադիր կատարողները հնարավորություն կստանան ավտոմատ կերպով (կոճակի մեկ հպումով) հարցում ուղարկել գրեթե երեք տասնյակ կազմակերպություններ` պարտապանների բանկային հաշիվների, արժեթղթերի կամ գույքի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով:
Ներկայուս այդ գործողությունը իրականացնում է առանձնացված ստորաբաժանումը եւ նշված մարմիններին հարցումներն ուղարկում են առանձին: Իսկ բանկերի ու պետական հիմնարկների հարցումները մշակում են մի քանի աշխատակից: Համակարգի ներդրման արդյունքում կրճատվելու է ինչպես ժամանակածախսը, այնպես էլ նյութական միջոցները:
Որպես հետեւանք – կրկնապատկվել է կարճված e6 ավարտված վարույթների քանակը: Վարույթների շարժը 2008թվականի ընթացքում կազմել է 72,0 հազար, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Եթե 2008թվականի տարեսկզբին ծառայությունում ընթացքի մեջ էր մոտ 39,0 հազար վարույթ, տարվա ընթացքում ստացվել է 56,0 հազար, իսկ տարեվերջին վարույթների մնացորդային քանակը կազմել 23,0 հազար: Հետe6աբար մեկ հարկադիր կատարողին հասանելիք վարույթների քանակը էապես կրճատվել է, ինչն անդրադարձել է գործերի վարման որակի լավացման վրա: Սա այն պարագայում, երբ ծառայողների քանակը չի ավելացել: Դա վկայում է այն բանի մասին, որ աշխատանքի արդյունավետությունը կրկնակի բարձրացել է: