AM
17 May 2002 - 18:54 AMT

ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՆ ԱՌԱՔԵԼՈՒ ՀԵՏ

Ահաբեկիչների կողմից սպանված` վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը անմասն է, զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար օգտագործվող, սարքավորումների առաքումներից Իրան: «Հանրապետություն» կուսակցությունը, որի ակտիվ մասնակիցներից է Արմեն Սարգսյանը, տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ հանգուցյալ վարչապետի ընտանիքի անդամները ոչ մի կապ չունեն «Լիզին» ընկերության հետ, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ընդգրկվել է այն ձեռնարկությունների ցուցակում, որոնց հանդեպ կգործադրվեն ամերիկյան պատժամիջոցները: Այնինչ, կան տվյալներ այն մասին, որ Պետդեպարտամենտի «սեւ ցուցակում» նշվում է ոչ միայն ընկերությունը , այլ նաեւ Արմեն Սարգսյանի անունը` որպես ձեռնարկության նախկին սեփականատեր: Հիշեցնենք, որ մի շարք աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, «Լիզին» ընկերությունը Իրանի գործընկերոջն է վաճառել, խոշոր եղջերավոր անասունի համար որպես սննդային հավելում արտադրվող, մանրէների աճեցման համար նախատեսված սարքավորումները: Հայտնի է, որ այդ սարքավորումները կարող են օգտագործվել նաեւ քիմիական զենք ստեղծելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: