AM
1 July 2009 - 09:34 AMT

Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Մկրտիչ Սեդրակյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, երկարամյա մանկավարժ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ Սեդրակյանը:

Մկրտիչ Սեդրակյանը ծնվել է 1922 թ., Էջմիածին քաղաքում: 1938 թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստի ուսումնարան, որտեղից էլ` 1941-ին, 2-րդ Համաշխարհային պատերազմը սկսվելուն պես, զորակոչվել է Կարմիր բանակ: Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Ղրիմի եւ Վարշավայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը: Մարտական սխրանքների համար պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, հուշամեդալներով եւ պատվոգրերով: 1946թ. բանակից զորացրվելուց հետո, ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական պետական ինստիտուտի գեղանկարչության բաժինը, որը գերազանցությամբ ավարտել է 1952 թ.-ին

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 18-ին` Կի-յան 24 հասցեում, վերջին հրաժեշտը` հուլիսի 2-ին, ժամը 12-14-ը` Հայաստանի նկարիչների միությունում: Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում: