Հայաստանի 50 կիրակնօրյա դպրոցների ավելի քան 80 ուսուցիչներ, որոնք գործում են Հայկական առաքելական եկեղեցու հովանու ներքո, անցել են վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ եւ աջակցությամբ «World Vision» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ:
Դասընթացների ծրագրում ներառված են դասախոսությություններ, սեմինարներ եւ քննարկումներ տարբեր թեմաներով: