AM
2 July 2009 - 14:54 AMT

Ուսմանը ձգտման առկայության դեպքում ուսանողի համար տարբերություն չկա արտասահմանյան ու հայկական բուհերի միջեւ

Մաթեմատիկայի միջազգային «Կենգուրու» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, ընդգծել է, որ ուսմանը ձգտման առկայության դեպքում ուսանողի համար տարբերություն չկա արտասահմանյան ու հայկական բուհերի միջեւ:

«Ես կարծում եմ` կրթության ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագիրը, «Լույս» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է` ֆինանսական աջակցություն ցուցաբերել արտասահմանյան բուհեր ընդունված Հայաստանի քաղաքացիներին եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, ապացուցում են երկրի ղեկավարության դիրքորոշումը»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով բարձր դասարանցիների հարցին` նախագահը նշել է. «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ հայ պարտավոր է ծառայել բանակում` ներդնելով սեփական ուժերը Հայրենիքի պաշտպանության գործում: Մենք փոքր երկիր ունենք, որը պարտավոր է մեծ ու հզոր բանակ ունենալ: Բայց ասվածը չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ընդունել 18 տարեկանից զորակոչելու մասին օրենքը, չնայած ուսման գործոնին ժամանակի ներկա պահին»: Որպես տարբերակ նախագահը նշել է փոփոխությունների հնարավորությունը պետպատվերի համակարգում:

Սերժ Սարգսյանն արդիական է համարում նաեւ Հայաստանի մարզերի զարգացման հարցը, որը կառավարությունը ձգտում է լուծել մարզերի եւ երկրի մայրաքաղաքի հավասար զարգացման համար նախատեսված մի քանի ծրագրերի իրականացման օգնությամբ: