Հուլիսի 3-ին տեղի է ունենալու Հայաստանի վաստակավոր գործիչների հանդիպումը` նվիրված սերնդափոխության եւ արժեքների համակարգի թեմային: Հանդիպումն անցնելու է Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնի շենքում:
Հանդիպում-բանավեճին մասնակցելու են գրող Պերճ Զեյթունցյանը, դերասան Վլադիմիր Աբաջյանը, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի տարբեր սերունդների գործիչներ:
Հանդիպման նախաձեռնողն է իրավաբանների եւ սոցիոլոգների միջազգային ասոցիացիան, որի նպատակն է նման հանդիպումների միջոցով բարձրացնել այնպիսի մշակութային արժեքների մակարդակը եւ կիրառելիությունը, ինչպիսիք են գրականությունը, գիտությունը, լեզուները, որոնք ազգի գոյության հիմնարար գործոններից են: