AM
3 July 2009 - 13:25 AMT

Ազգային պատկերասրահի կինոծրագիրը 5 տարեկան է

Հուլիսի 5-ին Ազգային պատկերասրահի կինոծրագիրը նշում է իր 5-ամյակը «The club»-ում կարճամետրաժ ֆիլմերի սոցիալական ծրագրի ցուցադրությամբ:

Ազգային պատկերասրահի կինոծրագիրը յուրաքանչյուր չորեքշաբթի, շաբաթ եւ կիրակի 9-րդ հարկի սրահում կազմակերպում է համաշխարհային ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն:

Ազգային պատկերասրահի կինոծրագրի հիմնադիրը Մելիք Կարապետյանն է, որը վերջին տարիներին կարողացել է ընդլայնել ծրագրի սահմանները` կազմակերպելով տարբեր փառատոներ: