Այսօր ավարտվում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի Իրան կատարած պաշտոնական այցը: Այցի արդյունքում կստորագրվեն տասը համաձայնագրեր` քաղաքականության, տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության, զբոսաշրջիկության ոլորտներում: Կայացած բանակցությունների ընթացքում Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարները շոշափել են հարցեր, որոնք առնչվում են Կասպից ծովի իրավական կարգավիճակին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը նույպես քննարկվել է Հեյդար Ալիեւի եւ Մոհամմադ Հատամի կողմից: Երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Իրանի նախագահը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»: «Իրանի դիրքորոշումը հայտնի է: Պաշտոնական Թեհրանը դատապարտում է ցանկացած ոտնձգություն եւ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար, որը դարձել է երկու հարեւան պետությունների վիճաբանության առարկան»,- ասել է Հաթամը: Հեյդար Ալիեւի հետ զրույցի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Հոմենեյին նույնպես ընդգծել է, որ «Բաքուն եւ Երեւանը պետք է տարածքային հակամարտությունը լուծեն բանակցությունների ճանապարհով»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: