Վերջին երկու օրերի ընթացքում ուժեղ քամին եւ կարկուտը լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մի քանի մարզերի` Կոտայք, Լոռի, Արագածոտն, Գեղարքունիք:
Երեւանում վնասվել են բնակելի տների տանիքներ, տապալվել են բազմաթիվ ծառեր:
Ինչպես հայտնել է PanARMENAIN.Net-ի թղթակցին Հայաստանի Օդերեւութաբանական ծառայությունը, մոտ օրերս օրվա երկրորդ կեսին եւ գիշերը սպասվում են քամի եւ տեղումներ անձրեւի տեսքով, իսկ երկրի հյուսիսում սպասվում է կարկուտ:
Հուլիսի 12-ից ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա` հարթավայերում հասնելով +34-ից մինչեւ +36, լեռնային շրջաններում` +25-ից մինչեւ +27 աստիճանի: