AM
7 July 2009 - 16:28 AMT

Երեւանում տեղի է ունենալու սոպրանո Նունե Բադալյանի ելույթը

Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի է ունենալու սոպրանո Նունե Բադալյանի եւ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգին հնչելու են «Դոն Ժուան» սիմֆոնիկ պոեմը եւ Ռիխարդ Շտրաուսի «4 վերջին երգը», ինչպես նաեւ Դմիտրի Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 5-ը: