AM
8 July 2009 - 17:15 AMT

Ռալֆ Յիրիկյանը կոչ է արել գործընկերներին նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել Հայ աստղագիտական ընկերակցության ամենամյա հավաքի շրջանակներում Բյուրականում տեղի ունեցած «Աստղագիտությունն ու հասարակությունը» նստաշրջանում, որը նվիրված էր Աստղագիտության միջազգային օրվան, ինչպես նաեւ Հայ աստղագիտական ընկերակցության հիմնադրման 10-ամյակին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, «Ռալֆ Յիրիկյանը լինելով գործարար, կոչ է արել գիտության ներկա գործիչներին չբավարարվել միայն անցած հաջողություններով ու նվաճումներով, այլ նայել դեպի ապագան: Նա կոչ է արել գործընկերներին նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը:

1998թ. աստղադիտարանը կրում է նրա բազմամյա տնօրեն Վիկտոր Համբարձումյանի անունը:

2007-ին ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը շուրջ 23,3 մլն դրամ է հատկացրել Բյուրականի աստղադիտարանի հեռադիտակների կառավարման համակարգերի արդիականացման ու վերակառուցման նպատակով: –ԿԱ–