Հայ թատրոնիեւկինոյի լեգենդներից մեկն էլ կնքեցիր մահկանացուն` մեր հիշողությանն ի պահ հանձնելով իր հրաշալի դերակատարումներն ու մարդկային ինքնատիպ նկարագիրը: Կյանքից հեռացավ «Նվագախմբի տղաների» Ցոլակ Դարբինյանը, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի հիմնադիրներից ու երեւելի անհատականություններից մեկը, ով իր ստեղծագործությամբ եւ հայտնությամբ շարունակում էր մեր դերասանական արվեստի նշանավորների հիմնավորած ավանդույթները:
Լեւոն Սիմոնի Թուխիկյանը ծնվել է Լենինականում, 1931 թ. փետրվարի 22-ին: 1951-ին ընդունվել եւ 1955-ին ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` աշակերտելով Արմեն Գուլակյանին: Նույն ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել էր 1975-ին: 1955-ից մինչեւ 1966 թ. աշխատել էր Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` միաժամանակ նկարահանվելով կինոյում: Նրա կինոդերերը` Սուրեն («Ինչու է աղմկում գետը»), Ռուբեն («Վերջին նետում»), Ցոլակ («Նվագախմբի տղաները») մեծ ճանաչում բերեցին նրան` դասելով ազգային դերասանական դպրոցի երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչների շարքին: 1968-ից իր ստեղծագործական ճակատագիրը կապեց Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած դրամատիկական թատրոնի հետ:
Լեւոն Թուխիկյանը նաեւբեմադրիչ էր, գրող ու թատերագիր: Նրա«Կանաչ ստվեր» պիեսը սեփականբեմադրությամբներկայացվել էՀ. Ղափլանյանի անվանեւԳյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոններում: Տպագրել է «Երեք դիմակ» պիեսը, վեպի եւ վիպակների երկու գիրք:
1972-ին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր, 1981-ին` ՀՍՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: Նրան շնորհվել էր նաեւ ՀՍՍՀ պետական մրցանակ:
Լեւոն Թուխիկյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հունիսի 11-ին Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա վերջին հրաժեշտի արարողությունը: