AM
10 July 2009 - 17:23 AMT

Բյուրականի աստղադիտարանը տարեկան ընդունում է շուրջ 5 հազար այցելու

Բյուրականի աստղադիտարանը տարեկան ընդունում է շուրջ 5 հազար այցելու: Այս թիվն այնքան էլ հեռու չէ խորհրդային ժամանակների տվյալներից: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքերով, այցելուների թվում շատ են երիտասարդները եւ արտասահմանցիները, սակայն քիչ չեն նաեւ ՀՀ քաղաքացիները:

«Արդեն անհրաժեշտություն է առաջացել ստեղծել էքսկուրսավարների հատուկ բաժին: Դա ուրախացնում է, ապացուցելով, որ հետաքրքրությունն աստղագիտության եւ աստղադիտարանի հանդեպ չի մարել»,-ասել է Հայկ Հարությունյանը: