AM
13 July 2009 - 13:22 AMT

«Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորը պարգեւատրվել է «Մանթաշյանի ասպետ» ոսկե մեդալով

Հունիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը:

Արարողությանը ներկա էր շուրջ 1000 մարդ` մասնակիցներ, հյուրեր, հովանավորներ:

Կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մշակույթի ոլորտում բարեգործական գործունեության համար պարգեւատրավեց ՀՀ մշակույթի նախարարության «Մանթաշյանի ասպետ» ոսկե մեդալով:

«Նախաձեռնելով փառատոնը, կազմակերպիչները հավատում էին հաջողությանն ու արդյունքին, ինչն էլ ստիպեց մեզ եւս հավատալ, որ «Ոսկե ծիրանը» կկայանա ու համբավ ձեռք կբերի: Այդ հավատն է ստիպում մեզ արդեն այսօր, 6-րդ կինոփառատոնի բացման օրը սկսել աշխատել 7-րդի կազմակերպման ուղղությամբ»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը: