AM
13 July 2009 - 17:08 AMT

Համաներման արդյունքում Հայաստանի կալանավայրերից ազատվել է 265 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հուլիսի 12-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 265 դատապարտյալ: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

Կալանավորների մեծ մասը, շուրջ 60 մարդ, ազատ է արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հաստատությունից, իսկ նվազագույնը` 1 դատապարտյալ է ազատ արձակվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից: Համաներման ենթարկվածների թվում կա 5 կին եւ 3 անչափահաս: