ՀՀ կառավարությունում սկսել է գործել ftp.gov.am ինտերնետ-ռեսուրսը, որտեղ զետեղվում են այն պաշտոնական միջոցառումների տեսանյութերն ու լուսանկարները, որ տեղի են ունենում ՀՀ կառավարությունում, ինչպես նաեւ «Հրապարակում» հեռուստահաղորդաշարի տեսագրությունները:
«Հրապարակում» հեռուստահաղորդաշարի տեսագրությունները զետեղված են նաեւ hraparakwum.livejournal.com եւ www.youtube.com հասցեներում, ասվում է ՀՀ կառավարության կայքում: