AM
15 July 2009 - 11:38 AMT

«Զվարթնոց» օդանավակայանում գործում է Իրանում ավիավթարից զոհվածների հարազատներին օգնություն ցուցաբերող շտաբը

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է Իրանում տեղի ունեցած ավիավթարում զոհվածների հարազատներին բժշկական, հոգեբանական ու այլ անհրաժեշտ օգնության շտաբ, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել օդանավակայանի մամլո ծառայությունում: Ըստ նրա, 12-15 մարդուց բաղկացած «Ավիամեդը» պատրաստ է օգնել զոհվածների ընտանիքներին, բացի այդ, անհրաժեշտության դեպքում կներառվեն նաեւ քաղաքի բժշկական հաստատությունների աշխատակիցները:

Իրանում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Երեւան-Թեհրան չվերթը: Ինքնաթիռում եղել է 153 հոգի, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների բոլոր ուղեւորները զոհվել են: